Asolars logo
InstagramFacebookLinkedIn

ծառայություններ

Գործողություններ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում

Գործողություններ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում

2022 թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է ազատականացված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան, որը նոր հնարավորություն է ընձեռում սպառողներին, թույլ տալով ուղիղ գնումեր իրականացնել էլեկտրաէներգիա արտադրողներից (ՀԾՄ, ԿԷԱ, և ՄԷԱ կայաններ) դառնալով ‹‹Որակավորված սպառող›› ինչպես նաև վաճառել ավելցուկային էլ. Էներգիան: Արևային կայաններ տեղադրած անձինք և բիզնեսները կարող են ձևավորել ‹‹Ինքնավար խումբ›› և ունենալ էլ. Էներգիայի փոխհոսքեր (Առավելագույնը 1050 կՎտ հզորություն կարող է ունենալ բոլոր մասնակիցները միասին), ընտրել էլ. Էներգիայի նոր մատակարար և արդյունքում ունենալ բավականաչափ խնայողություններ էլ. Էներգիայի սպառումից: ‹‹Էյսոլարս››-ն առաջարկում է խորհրդատվություն և աջակցություն բոլոր այն իրավաբանական անձանց որոնք մուտք են գործում կամ պատրաստվում են մուտք գործել էլ. էներգիայի ազատականացված շուկա, դառնալ ‹‹Որակավորված սպառող›› և ինքնուրույն իրականացնել էլ. Էներգիայի գնումը:

Արեվային կայանների սպասարկում

Արեվային կայանների սպասարկում

Տեղադրել եք արևային կայաններ, և այն ունի խնդիր, անհրաժեշտ է վերանորոգել կամ փոխարինել որևէ վահանակ կամ լավարկել փոխակերպիչի աշխատանքը, հոգ չէ, ‹‹Էյսոլարս››-ի մասնագետները պատրաստ են սեղմ ժամկետներում վերացնել ցանկացած խնդիր, փոխարինել խափանված վահանակը, ավելացնել նոր վահանակներ կամ վերանորոգել առկա խնդիրները:

Վահանակների եվ փոխակերպիչների մեծածախ վաճառք

Վահանակների եվ փոխակերպիչների մեծածախ վաճառք

‹‹Էյսոլարս››-ն առաջարկում է արևային վահանակների, փոխակերպիչների, մարտկոցների, լիցքավորիչների և էլեկտրաէներգիայի պահեստավորման լուծումների բազմաթիվ տարբերակներ: Մենք ունենք պահեստներ Հայաստանում և Վրաստանում և պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում և ցանկացած քանակի ապրանքատեսականի մատակարարել Ձեզ լավագույն պայմաններով:

Խորհրդատվություն

Խորհրդատվություն

Մենք առաջարկում ենք արդյունաբերական նշանակության կայանների՝ 150 կվտ-ից բարձր հզորության, նախագծում, կառուցում և էլեկտրաէներգետիկ ցանցին միացում: Մենք Ձեզ հետ կլինենք ամեն քայլափոխի՝ աշխատանքների կատարման պլանավորում, բիզնես պլանի կազմում, աջակցություն ներդրումների ներգրավման և վարկավորման գործընթացներում, կայանի կառուցման համար նախատեսվող տեղանքի ուսումնասիրում, հողի կատեգորիայի փոփոխություն, տարածքին կից էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների ուսումնասիրում և քարտեզագրում, տեխնիկական պայմանի ստացում, կայանի և ենթակայանի նախագծում, լիցենզիայի ստացում, շինարարական և բնապահպանական թույլտվությունների ստացում, կայանի և ենթակայանի կառուցում, կայանի միացումը էլեկտրաէներգետիկ ցանցին (6(10)կՎ, 35կՎ,110կՎ), մոնիտորինգ և սպասարկում:

Արեվային ջրատաքացուցիչների տեղադրում եվ սպասարկում

Արեվային ջրատաքացուցիչների տեղադրում եվ սպասարկում

Մենք առջարկում ենք տարբեր տարողունակությամբ արևային ջրատաքացուցիչների տեղադրում և սպասարկում: Առկա են 200-400 լ տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ, որոնց տեղադրմամբ կունենաք մշտական տաք ջուր և էականորեն կնվազեցնենք գազի և լույսի սպառումը:

Արեվային ֆոտովոլտային կայանների նախագծում եվ տեղադրում

Արեվային ֆոտովոլտային կայանների նախագծում եվ տեղադրում

‹‹Էյսոլարս››-ն իրականացնում է ցանկացած տեսակի արևային ֆոտովոլտային կայնանների նախագծում, կառուցում և սպասարկում: Մեր արհեստավարժ թիմը կառաջարկի լավագույն լուծումները Ձեր տան կամ բիզնեսի համար, ստանալու առավելագույն արտադրողականությամբ արևային կայաններ: